Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռեփերին պատկանող 6 դոլարանոց թագը վաճառվել է 600 հազար դոլարով

Ռեփերին պատկանող 6 դոլարանոց թագը վաճառվել է 600 հազար դոլարով
18.09.2020 | 11:31

Sotheby's աճուրդի տունը «պատմական» թագ է վաճառել: Luxurylaunches.com հարթակի փոխանցմամբ՝ ամերիկացի ռեփեր The Notorious B.I.G.-ին պատկանող պլաստմասե թագն աճուրդի ժամանակ վաճառել է 600 հազար դոլարով:


«The Notorious B.I.G թագն օգտագործել է 23 տարի առաջ՝ 1997 թ-ին: Նա մահվանից ամիսներ առաջ առաջ տեսահոլովակ է թողարկել, ինչի ժամանակ էլ հենց դրել է թագը»,- գրում է աղբյուրը:
Թագի իրական արժեքը չի գերազանցում 5 դոլարը: Նշվում է, որ դրա հետ մեկտեղ ռեփերին պատկանող այլ իրեր էլ են աճուրդի հանվել, այդ թվում՝ հարվածային գործիքների հավաքածուն, բաճկոնները և այլն:

Դիտվել է՝ 3953

Մեկնաբանություններ